Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը՝ Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև։ Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվել է Վրաստանի ընտրանուն։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 18:00-ին, Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում։