Հայկոյի մայրիկի հուզիչ գրառումը`որդու հիշատակին

  • Sep 29, 2023

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ սեպտեմբերի 29-ին լրանում է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան 2-րդ տարելիցը։

Մի շարք հայտնիներ՝ Մենչը, Ավետ Բարսեղյանը, Լիլիթ Բասյանը, Հրաչուհի Ութմազյանը, Հայկոյի մասնակցությամբ հրապարակումներ էին արել ու կիսվել հուշերով։ Հրապարակմամբ էր հանդես եկել նաև Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, ով իր գրառման մեջ, մասնավորապես, նշել էր.

«Հայկո, 2 տարի առանց քեզ»։

Նշենք, որ օգոստոսի 25-ին Հայկոն կդառնար 50 տարեկան։ Լուսահոգի որդու ծննդյան օրվա առթիվ՝ նրա մայրը՝ Սուսաննա Նիկողոսյանը, հուզիչ գրառում էր արել՝ նշելով.

«Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ կարոտ»։

Երգչի ծննդյան օրվա առթիվ համացանցը ողողված էր նրա մասին բազմաթիվ հուշերով ու ամենատարբեր հրապարակումներով։

Մեկնաբանություն

Որոնում