Հայկ Աղաջանյանը`ադրբեջանական տանկերից հրաշքով փրկվելու, որդուն`Ռոբերտ Աբաջյանի անվամբ կոչելու պատճառի և դժվար օրերի մասին

  • Mar 17, 2023

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանն է: StarNews-ը հետևել ու առանձնացրել է հետաքրքիր մտքերը:

Հաղորդման ընթացքում Հայկն անկեղծացել է`խոսելով իր ապրած դժվար օրերի, հրաշքով փրկվելու և որդու անվան ընտրության մասին:

«Ամենաճոխ բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ օրեր ենք ապրել ու անցկացրել: Ընկերներից Յուրին աչքից առաջ զոհվեց, ամենասարսափելի բանն է, երբ աչքիդ առաջ ընկեր ես կորցնում»:

Հայկը նաև խոսեց հրաշքով փրկվելուց հետո ադրբեջանական տանկերի հարձակումից ազատվելու մասին.

«Սա ամենասարսափելին էր, որ կարող էր լինել, երբ գիտակցում էիր, որ քո դիմաց քո թշնամին էծ այն թշնամին, ում մասին տարիներ շարունակ լսել ես, կարդացել , սովորել պատմության դասերին»:

Հայկը պատերազմից 2 տարի անց ամուսնացավ Տաթևի հետ, ում հետ ծամոթացել էր հիվանդանոցում`վիրավոր գտնվելու ժամանակ: Նրանք շուտով ծնողներ են դառնալու:Խոսելով ամիսներ անց լույս աշխարհ եկող որդու մասին` Հայկը նշեց, որ վստահ է, որ իր որդին հայրենասեր տղա է լինելու.

«Իմ տղեն հայրենասեր տղա է ծնվելու, դեռ տարիներ առաջ, երբ 2016 թվականին զոհվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, ես հիացած էի իր սխրանքով, ինքս ինձ խոստացա, որ երբ որդի ունենամ, անպայման անվանակոչելու եմ հենց Ռոբերտի պատվին, և այդպես էլ կլինի Աստծո կամքով: Երբ որդիս ծնվի, անպայման կունենա Ռոբերտ անունը»:

Մեկնաբանություն

Որոնում