StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Արդեն հայտնել էինք, որ դերասան Սաշ Սուքիասյանը խոստովանել էր, որ ինքը եղել է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի առաջին սերը, և ինքն էլ սիրահարված է եղել դերասանուհուն, ում հետ եղել են համակուրսեցիներ: Արդեն այսօր Մարիամը ինստագրամյան իր էջի story բաժնում արձագանքել էր StarNews-ի հրապարակմանը։
Ալեքսանդր Բաբասյանն էլ հյուրընկալվել էր «Խոստովանություն» հաղորդմանը, որի ընթացքում խոսել էր նախկին կնոջ՝ սննդաբան Լիլիթ Բասյանի և ներկայիս սիրելիի մասին։
«Մանկական Եվրատեսիլ 2009»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լուարա Հայրապետյանն էլ ամուսնացել է ու հարսանեկան կադրերով կիսվել էր սոցիալական իր էջերում։
Լուսահոգի Վարդուհի Վարդանյանի հարսը՝ Մերի Ղազարյանը, նոր հրապարակում էր արել երգչուհու մահվան 17-րդ տարելիցի կապակցությամբ։
Ողբերգական դեպք էլ տեղի էր ունեցել մեր հարևան Իրանում։ Իրանցի հայտնի կինոռեժիսոր և դերասան Դարիուշ Մեհրջուին սպանված են գտել Թեհրանի մերձակայքում գտնվող Քարաջ քաղաքի իր տանը: