StarNews-ը արդեն տեղեկացրել է, որ ռուսաստանաբնակ հայ բլոգեր Արուսյան, ով հայտնի է նրանով, որ մեծ չափաբաժիններով ուտելիքներ է պատրաստում և այդ ամենով կիսվում իր ինստագրամյան էջում, այս օրերին Հայաստանում է: Նա տեսարժան վայրեր, հայկական եկեղեցիներ է այցելում այստեղ:
Այն, որ վերջերս երկար ժամանակով ԱՄՆ-ում բնակված երգիչ Արտաշ Ասատրյանն այս օրերին Հայաստան է վերադարձել, ևս տեղեկացրել ենք:
Արտաշը որոշել է որդու հետ հյուրընկալել Արուսյային և իր հարազատներին, տանել նրանց Էջմիածին, բռնել Արուսյայի ձեռքն ու ուղեկցել եկեղեցի, ռեստորան:
Նրանք ընտանեկան ջերմ միջավայրում երգել են, համեղ ուտեսներ ճաշակել և լավ ժամանակ անցկացրել:
Արուսյան այս ամենը հրապարակել է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ որ տեսանյութին կցել է Արամ Ասատրյանի «Սուրբ Սարգիս» երգը:
View this post on Instagram