Հայ հայտնիներից ովքեր են մասնակցել ջահերով երթին. բացառիկ կադրեր

  • Apr 24, 2022

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 107 – րդ տարելիցն է։ Ինչպես Ամեն տարի Հայոց Ցեղասպանության նախօրեին՝ ապրիլի 23-ին, Երևանում անցկացվում է ջահերով երթ՝ ոգեկոչելու օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը, այս տարի նույնպես հանրապետության հրապարակից ջահերող երթ է տեղի ունեցել Ծիծեռնակաբերդ։ Հայ հայտնիներից շատերը նույնպես մասնակցել են երթին որի ընթացքից հրապարակումներ են արել։

1. Երգչուհի Սիրուշոն դեռ երեկ կոչ էր արել այսօր մասնակցել երթին՝ իր սոց. էջերում հրապարակելով լուսանկար ու նշելով. «ոչ Թրքացմանը» հեշտեգը։

2. Մանե Գրիգորյանը դսեր հետ նույնպես Ծիծեռնակաբերդում էր։ Մանեն լուսանկարներին կից նշել էր 1915, Երբեք չենք մոռանա և հայոց ցեղասպանություն հեշտեգերը։

 

3. Սիլվա հակոբյանը ևս ընտանիքի հետ իր հարգանքի տուրքն է մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին. «տեր պահապան կանգնիր, ինձ ու իմ ազգին հավետ» դստեր հետ լուսանկարին կից գրել է երգչուհին։

 

4. Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ջահերով երթին անձամբ չի մասնակցել, սակայն իր ինստագրամյան էջի սթորիս հատվածում պատուհանից նկարած հոլովակն է տեղադրել։

 

5. Սոֆի Մխեյանը երթի ընթացքից մի քանի հրապարակում է արել։ Երգչուհին ակտիվ կերպով մասնակցում է սոցիալական և քաղաքական մի շարք խնդիրների գոնե բարձրաձայնելով դրանք։ Առաջարկում ենք դիտել նրա հարապարակած հոլովակը։

Մեկնաբանություն

Որոնում