Ինչպես արդեն գիտենք, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները` փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Արդեն 24 ժամից ավել է`Ադրբեջանը Արցախ չի մատակարարում գազ:
Ներկայացնում ենք հայ հայտնիների, ովքեր համացանցային տիրույթում բարձրաձայնել են Արցախում տիրող իրավիճակը:
Երգիչ Արամեն և երգչուհի Սոֆի Մխեյանը տարածել են իրենց ինստագրամյան սթորիում տեղեկություններ` կապված Արցախում փակված դպրոցների հետ:
Հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանն էլ տեսաուղերձով դիմել է աշխարհին
Ավելի վաղ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն էր անդրադարձել թեմային`հետևյալ սթորին հրապարակելով:
Starnews-ը խոստանում է ներկայացնել թեմայի կողքով անտարբեր անցած հայ հայտնիներին: