Ձեր գովազդն այստեղ

Հայ հայտնիներ, ովքեր բիզնես ունեն. Որքա՞ն շահութաբեր են դրանք (տեսանյութ)

  • Jun 16, 2023

Հայկական շոուբիզնեսում տարիներ շարունակ կա այն մոտեցումը, որ որոշ ժամանակ բուն մասնագիտությամբ աշխատելուց հետո, հայտնիները մտածում են բիզնես հիմնելու և ստաբիլ եկամուտ ստեղծելու մասին։
StarNews -ը անդրադառնում է այն հայ հայտնիներին, որոնք բացի իրենց գործունեությունից զբաղվում են բիզնեսով։

1. Էդգար Իգիթյանը ամենապահանջված հայ դերասաններից մեկն է։ Արդեն մի քանի տարի է ինչ դերասանը մեկը մյուսի հետևից նկարահանվում է հեռուստասերիալներում, սակայն ձեզանից քչերը գիտեն, որ Էդգարը իր ուժերն է փորձում նաև բիզնես ոլորտում։ Դերասանն իր հագուստի խանութն է բացել, խանութի բացման սկզբնական փուլում Էդգարը սերիալային առաջարկները մերժում էր և ամբողջությամբ զբաղվում իր նոր գործով։ Ավելին այտեղ որպես մոդել հենց ինքն է Ներկայանում։ Հարկե նշել նաև, որ իր երկրպագուներին Էդգարը հասցրել է ուրախացնել քանի, որ սկսել է նկարահանվել «Սև Արկղ» հեռուստասերիալում։

2. բիզնեսով զբաղվող հայ հայտնիների շարքում չէինք կարող չներառել Երգչուհի Անահիտ Սիմոնյանին։ Ճիշտ է Անահիտը հանրությանը հայտնի դարձավ որպես երգչուհի, սակայն նա հիմա առավել շատ զբաղվում է բիզնես գործունեությամբ։ Թերևս, ոչ բոլորը գիտեն, որ Անահիտը բաժանությունից հետո ամբողջովին տրվել է իր նոր բրենդի զարգացման գործին։ Նա պարբերաբար հանդես է գալիս խորհուրդներով՝ այդ կերպ փորձելով աջակցել բիզնեսի ոլորտում կայանալ փորձող հայ կանանց։ Շատերին է հայտնի որ հիմա Նա, որպես դիզայներ է հանդես գալիս և ունի ֆեյշն ատելիե-բուտիկ։ բացի այդ վերջին ամիսները բիզնես առումով Անակիտի համար բուռն են եղել Բանն այն է որ նա Երևանում հիմնել է հունական ռեստորան։ Մի անգամ նա նշել է որ իր համար շատ դժվար է բոլոր աշխատանքները մենակ անելը, սակայն ինչպես երևում է բարդ փուլն անցել է և բիզնես նախագիծն իր հունով շարժվում է առաջ։

3. Երգչուհի Սիրուշոյի հաջողությունը երգարվեստում կարծես թե անգերազանցելի է իսկ բիզնե՞սում։ Եկեք միասին հասկանանք։ Տարիներ առաջ Սիրուշոն սկսեց իր՝ «Պռեգոմեշ» զարդերի արտադրանքը։ Դրանք տարբերվող են ու յուրահատուկ։ Կարճ ժամանակ անց շուկայում հայտնվեցին նմանօրինակ զարդեր, սակայն բնօրինակի տեսքը կրկրնել չհաջողվեց։ Սիրուշոյի բիզնես հաջողությունը միայն հայաստանով չսահմանափակվեց։ Բոլորովին վերջերս երգչուհին Փարիզում էր որտեղ կայացել է նրա զարդերի ցուցադրությոգնը։ Միջազգային ճանաչում, Բրենդի տարածում իսկ այս ամենը համահայկական նախագիծ է քանի որ հիմքը հայկականն է։

4. Ծովինար Մարտիրոսյանը վերջին շրջանի ամենաքննարկված դերասանուհիներից մեկն է։ Հանրության շրջանում քննարկվում էր ոչ թե նրա խաղը կամ էլ կերտած որևէ կերպար, այլ նրա արտաքին տեսքը։ Դրա պատճառն էլ այն է, որ Ծովինարը մի քանի փոփոխություն արեց՝ ներկեց մազերը, փոխեց ոճն ու նույնիսկ դիմահարդարման ձևը, շատերը մտածեցին որ Ծովինարը դիմել է պլաստիկ միջամտությունների, սակայն, ոչ, դերասանուհին հայտնեց որ ուղղակի տարիքի հետ պետք է հետևել արտաքին տեսքին։ Միգուցե սա էր պատճառը, որ դերասանուհու մոտ առաջացրեց բիզնես գաղափար։ Ծովինարը ամիսներ առաջ սկսեց իր գեղեցկության սրահի բացման աշխատանքները ու արդեն այսօր կիսվում է սրահի նորություններով ու հաջողություններով։ Բիզնեսի մասին խոսելով Ծովինարը մի անգամ նշել է, որ ինքը բիզնես մտածողություն չունի ու չի մտածում միայն գումար աշխատելու մասին, ստացվեց կար հնարավորություն ունենալու դա և նա դա արեց։

5. Գաղտնիք չէ, որ Ասատրյանների ընտանիքը ամենապահովված հայտնի ընտանիքներից մեկն է։ Այո, Արտաշ Ասատրյանը պահանջված երգիչ է ով մի քանի երգի համար լավ գումար է վաստակում բայց այս ամենը առանց բիզնեսի կարծես հնարավոր չէ ստեղծել։ և այո, սիրված երգիչը տարիներ շարունակ ռեստորանային բիզնեսով է զբաղվում։ եղբայրները իրենց Ազգանունը բրենդ են դարձրել որը կարծես աշխատում է իրենց փոխարեն։ նշենք որ տևական ժամանակ գործի բերումով Արտաշը գտնվում էր ԱՄն-ում, նա մեկնել էր միայն որդու հետ իսկ կինն ու երեխաները հայաստանում էին։ այս ամենը թույլ էր տվել մտածել որ Արտաշն ու կինը բաժանվել են սակայն լուրը հերքվեց ընտանիքի կողմից ։ Այսօր արդեն երգիչը հայաստանում է։

6. Դերասանուհի Աննա Մանուչարյանը տարիների ընթացքում այնպիսի արտաքին փոփոխությունների դիմեց որ շատերը դժվարությամբ ճանաչեցին նրան բայց այս ամենը չի խանգարում որ Աննան սիրված ու պահանջված լինի հանրության կողմից։ քչերը գիտեն որ Աննան բացի ակտիվ դերասանական կարիերայից նաև զբաղվում է բիզնեսով նա ունի գեղեցկության սրահ որտեղ էլ իր ժամանակի մեծ մասն է անցկացնում։

7. Գաղտնիք չէ որ Միհրան Ծառուկյանն Ու Արփի Գաբրիելյանը տարիներ շարունակ ամենասիրված հայտնիներից են եղել։ աստղային զույգը ամուսնությունից հետո սկսեց համատեղ ներկայանալ նախագծերում։ հիմա արդեն հեռուստադիտողը նրանց առանձին չի էլ պատկերացնում։ Արփին ու Միհրանը համատեղ նաև ստեղծեցին իրենց ստոգդիան որտեղ սովորեցնում են՝ երգ, պար ու դերասանի վարպետություն։ ինչպես երևում է զույգի ինստագրամյան էջից նրանք իրենց սաների հետ շատ ժամանակ են անցկացնում և փորձում են տալ իրենց փորձն ու հմտությունը։

8. Երգիչ Արմենչիկը դեռ տարիներ առաջ մեկնեց ԱմՆ ու էնտեղ կայացավ որպես արտիստ ու կերտեց իր գեղեցիկ ընտանիքի ուղին։ Արմենչիկն ու նրա կինը ՝ Լուսինեն շատ ակտիվ են իրենց սոցիալական էջերում։ Հասարակությունը այժմ հաճախ է քննարկում ընտանիքի շքեղ կյանքը, սակայն հարկե նշել նաև որ նրանց ճանաչողները փաստում են նաև զույգի համեստության մասին։ Այս ընտանիքը նույնպես ինչ որ պահի որոշում կայացրեց հիմնել բիզնես ու արդեն տևական ժամանակ է ինչ նրանք ունեն հագուստի սրահ։ Այդ մասին հիմանականում իր էջում կիսվում է երգչի կինը։ նա ներկայացնում է նորույթներն ու այն ամենը ինչ հետաքրքիր է իր հետևորդներին։

9. Անի Երանյանը ԱՄՆ մեկնելուց հետո ոճային առումով փոփոխություն կրեց։ նա տղայական կերպար էր ընտրել իր համար։ Տարիներն անցան ու հիմա Անին իսկական բիզնես լեդիի նման է իրեն պահում։ Այո, Անի Երանյանը իր ընկերների հետ ստեղծեց մի կազնակերպուլյուն, որը զբաղվում է միջոցառումներ կազմակերպմամբ։ Անին Հաճախ է իր ինստագրանյան էջում պատմում բիզնեսի մասին՝ խոսում բարդությունների և հաճելի պահերի մասին։ Նկատելի է, որ Լոս Անջելոսում, որտեղ կան հազարավոր հայեր, սա իր հերթին գայթակղիչ առաջարկ է, միևնույն ժամանակ առաջացնում է մփծ վստահություն հիմնադրի ճանաչված լինելու գործոնով պայմանավորված:

10. Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը վերջերս են տեղափոխվել ԱմՆ։ Նախ մեկնեց երգիչը և ամիսների ընթացքում կազմակերպեց բոլոր գործերը ընտանիքի տեղափոխման համար ապա նաև նրան միացան ընտանիքի մյուս անդամները։ մեկնելուց հետո Հռիփսիմեն հայտնեց երգի ստուդիա բացելու մասին լուրը։ Երգչուհին որոշել է բիզնեսը իր մասնագիտությունից շատ հեռու չհիմնել։ Հռիփսիմեն հաճախ է դասապրոցեսից հրապարակումներ անում՝ ցույց տալով իր ստուդիայի հայտնի հյուրերին ու սաներին։

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Մեկնաբանություն

Որոնում