Ձեր գովազդն այստեղ

Հայ հայտնիներ, ովքեր մայրացան 2023-ին (տեսանյութ)

  • Jun 14, 2023

2022 թվականի տարևերջն ու 2023 -ի անցած ամիսները շատ ակտիվ են անցել՝ լի նորություններով ու իրադարձություններով։ Սակայն ամենաուրախալին, իհարկե նոր ծնվող երեխաների մասին հայտնել է։

Starnews-ը առանձնացրել է այս ամիսներին մայրացած հայ հայտնիներին։

1. Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը ոլորտում ամենապահանջվածն էր, երբ ամուսնու՝ ռեժիսոր Վահե Սայանի հետ որոշում կայացրին մեկնել ԱՄՆ։ Հենց էնտել էլ ծնվեց զույգի առաջնեկը Միկան։ Իսկ արդեն այս տարի Հունվարի 4-ին Դերասանուհին իր ինստագրամյան էջում հիվանդանոցից լուսանկար է հրապարակել` հայտնելով երկրորդ որդու ծնունդի մասին։
«Բարի գալուստ իմ իրականացած երազանք».-լուսանկարին կից գրել է Շուշաննան։ Իրենց որդուն զույգը տվել է Ադամ անունը։
Շուշաննան արդեն հրապարակում է փոքրիկ Ադամի լուսանկարները, որոնցից պարզ է թե նա որքան նման է ավագ եղբորը։
Հավել ենք նաև, որ Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ այս շրջանում Հայաստան չեն գալու: Ըստ Շուշաննայի՝ իրենք մեկնել են Հայաստանից, քանի որ չունեին աշխատանքային կայունություն, մոտ ապագայում իրենց կյանքը պլանավորում են ԱՄՆ-ում:

2. նախորդ տարվա փետրվարի 27-ին կայացավ Միկա Ղափլանյանի և Մարիամ Ադամյանի գեղեցիկ հարսանիքը։ Զույգը տարիներ շարունակ չէր հաստատում միասին լինելու փաստը և միայն հարսանիքի որը նրանց երկրպագուները իմացան, որ այո, սիրելի զույգը միասին է։ համացանցում դեռ տարածվում էր դերասանների հարսանեկան հոլովակները երբ Մարիամ Ադամյանն իր ինստագրամյան էջում հայտնեց, որ հղի է։ Իսկ դերասան ամուսինների դուստրը ծնվեց հունվարի 27-ին։ Մարիամն ու Միկան դստերը տվել են Մարի անունը։ Դերասանուհին արդեն առաջնեկի հետ մի քանի լուսանկար է հրապարակել որոնք Starnews-ը առաջինն է ներկայացրել։

3. Մարտի 14-ին Լույս աշխարհ է եկել Հարազատ թշնամի հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Լիկա Սալմանյանի առաջնեկը։ Այս մասին դերասանուհին տեղեկացրել է իր սոցիալական էջերում՝ հրապարակելով երեխայի լուսանկարը, որին կից գրել է․ «Բարի գալուստ, ի՛մ»: Դերասանուհին դստերը տվել է Ադել անունը։ լիկան այս ընթացքում մի քանի ընտանեկան լուսանկար է հրապարակել, իսկ այսօր հայտնել է որ փոքրիկ Ադելն արդեն երեք ամսական է։

4. Հասմիկ Խոջյանը վերջին տարում ամենաքննարկված հայ հայտնիներից մեկն է։ Դերասանուհին իր հարսանիքից հետո ավելի ակտիվ է ինստագրամյան էջում հենց էնտեղ էլ Հասմիկը նախ հայտնեց հղիության ապա նաև դստեր ծնունդի մասին։ Դերասանուհու առաջնեկը լույս աշխարհ եկավ մարտի 2-ին։ զույգը նրան տվեց՝ Նարէ անունը։ Հասմիկը երեխայի ծնունդից օրեր անց արդեն ֆոտոշարք հրապարակեց ու ցույց տվեց փոքրիկին։

5. Starnews-ը ապրիլի 17-ին հայտնեց որ ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել գործարար Սամվփլ Ալեքսանյանի դստեր`Լուսին Ալեքսանյանիառաջնեկը: Լուսինն ու ամուսինն իրենց դստերն անվանել են Կարինա: Այսօր փոքրիկ Կարինան և մայրիկը արդեն Հայաստանում են որտեղ էլ օրեր առաջ նշել են փոքրիկի 40 օրականը,դե ինչպես արդեն կանխատեսելի էր` անասելի շքեղությամբ: կադրերն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարի: Լուսինի ամուսինը Արմեն Աղաբաբյանն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ՝ նրա ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։

6. Starnews-ն առաջինն էր տեղեկացրել, որ մարտի 2-ին լույս աշխարհ է եկել լրագրող Արուսիկ Տիգրանյանի առաջնեկը՝ Արփին։ Հղիության ընթացքում և դստեր ծնունդից հետո Արուսը քննարկվել և նաև քննադատվել է։ Պատճառն էլ այն է, որ Արուսը իր կարծիքն ունի երեխային մեծացնելու մասին։ Նա նաև որոշում է կայացրել ցույց չտալ փոքրիկի դեմքը այդ որոշիւմ նա նույնպես սուր ձևով է հայտնել. «Այնքան վատ մեկնաբանություն գրող իդիոտներ կան ինստայում, որոնք չեմ ուզում իմ մուսիկի հրեշտակային դեմքը տեսնեն»,– պատասխանել է Արուսիկը և հավելել՝ չի պատրաստվում երեխայի դեմքը ցույց տալ նաև հետագայում

7. փետրվարի 21-ին ծնվել է Սիլվի Բարկովայի առաջնեկը։ Սիլվին հղիության ընթացքն անցկացրել է Հայաստանում որդու ծնունդից հետո էլ Հնդկաստանից հայաստան է եկել նաև Սիլվիի ամուսինը։ որդու ծննդից ամիսներ անց դերասանուհին ներկայացրել է իրենց ընտանեկան ֆոտոշարքը`հնդկական ոճով: հավելենք, որ դերասանուհին հայտնել է որ դեռ կմնա Հայաստանում, իսկ հետո արդեն կմեկնի Հնդկաստան ամուսնու մոտ։

8. Փետրվար ամսին մայրացավ նաև որ Լոս Անջելեսում բնակվող դերասանուհի Մերի Մակարյանը ծնվեց նրա որդին: ում զույգը տվել է Հայկ անունը։ Նշենք, որ Մերին և ամուսինն ունեն նաև մեկ դուստր`Էլիզան:Մերին հաճախ է հրապարակում սթորիներ`ցույց տալով ու նշելով, որ դուստրն իրեն շատ է օգնում նորածին որդու խնամքի հարցում: Նշենք,որ դստեր դեմքը դերասանուհին միշտ խուսափում էր ներկայացնել հանրությանը, սակայն կարծես դերասանուհին սկսել է հրապարակումներ անել դստեր մասնակցությամբ:
Նա նշել էր, որ ցանկությունը`դստեր լուսանկարների չհրապարակման եղել է ամուսնունը:
Սակայն, ի տարբերություն դստեր, Մերին որդու մասնակցությամբ տեսանյութեր տարածում է  ծննդյան առաջին օրվանից։

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Մեկնաբանություն

Որոնում