Հայ հարտնիների հայտնի երեխաները. ինչպես նրանք անցան հայտնիության ճանապարհը

  • Mar 04, 2022

Հայկական շոուբիզնեսում կան երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ որոնք փոքր տարիքից ուշադրության կենտրոնում են։ Պատճառը հայտնի ծնողներն են կամ ազգականները որոնք նպաստում են երեխաների հաջողությանը, սակայն հանուն արդարության հարկե նշել որ նրանց շրջանում կան տաղանդաշատ երիտասարդներ։ Starnews-ն այսօր անդրադառնում է հայ հայտնիների հայտնի երեխաներին։

 

 

1. Սոֆի Դևոյան կրտսերը դեռ տարիներ առաջ ճանաչելի էր հանրությանը։ Նրան հաճախ էին տեսնում Տատիկի Սոֆի Դևոյանի հետ կամ էլ Զարուհի Բաբայանի։ Արդյունքում Սոֆին պատանեկության տարիներին նկարահանվեց հեռուստասերիալում։ Այժմ նա միայն պարով է զբաղվում, սակայն ինստագրամյան հարթակը հնարավորություն է տալիս ակտիվությամբ, անկեղծությամբ ու գեղեցիկ լուսանկարներով պահել հետևորդների հետաքրքրությունը։

2. Ձեզանից շատերը կհիշեն Անգելինա Գասպարյան փոքրիկ երգչուհուն ով իր քայլերը դեռ վաղ տարիքից էր անում։ Գաղտնիք չէ որ Անգելինան Հհ նախկին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրն է։ Անգելինան վերջին տարիներին նոր երգեր չի թողարկում և կարելի է ասել իրեն հեռու է պահում հանրային կյանքից։ Բայց ինստագրամյան էջում լուսանկարներ իհարկե հրապարակում է, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեզ։

3. Շատերի կողմից արդեն սիրված Դեպի ճամբար նախագծում գլխավոր դերում հանդես է գալիս Գրիգոր դանիելյանի ավագ որդին Ալբերտոն՝ ով դեռ շատ փոքր տարիքում հայտնի ծնողների հետ հաճախ էր երևում էկրաններին։ Դեռ այդ տարիքից Ալբերտոն զբաղվում է պարով դերասանությամբ ու այն ամենով ինչը կապ ունի հանրային կյանքի ու բեմի հետ։ Որքան էլ նա աչքի է ընկնում իր տաղանդով կամ հմտություններով իհարկե հայտնի ծնողների գործոնը այս պարագայում ևս կարևոր է։

4. Հայտնի ծնողներ ունեցող երեխաները երբեն փորձում են առանձին ու ուրիշ երևալու համար քայլեր անել։ Մեկ անգամ չէ որ ամբողջ համացանցը քննարկել է Հրանտ Թոխատյանի ու Լուիզա Ներսիսյանի դստեր Լիլիթի կերպարանափոխություններն ու այն որ դեռահաս աղջկա համար նա մեղմ ասած մեծ է երևում։ Նրան հաճախ կարելի էր տեսնել թատրոնում մայրիկի հետ և այդ ամենը հանգեցրերց նրան որ Լիլիթը արդեն միայն կուլիսներում չէ որ լինում է այլ նաև Կամերայինի բեմում։

Մեկնաբանություն

Որոնում