Հանդիպեցի ամուսնուս… առաջին դժվարության ժամանակ ես գնում եմ նրա մոտ.Սյուզի Մելիքյանը բացառիկ անկեղծ գրառում է արել

  • Oct 12, 2022

Սյուզի Մելիքյանը շատ ակտիվ է սոց էջերում։ Երգչուհին ժամանակ առ ժամանակ ակնարկում է, որ սիրելի ունի:

 

 

Չնայած դրան՝ ամուսնալուծությունից հետո փակ է պահում իր անձնական կյանքը՝ ցույց տալով միայն, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:

Սյուզին օրեր առաջ հուզիչ գրառում էր տեղադրել կրկին ակնարկելով որ հանդիպել է իր տղամարդուն։

 

 

Նա մասնավորապես գրել է հետևյալը.

«Ես չէի փնտրում սիրելի մարդ, բայց հավանաբար ընկերոջ կարիք ունեի, և այդ ժամանակ ես հանդիպեցի ամուսնուս։ Նա իմ լավագույն ընկերն է ամբողջ աշխարհում։ Առաջին իսկ դժվարության ժամանակ ես գնում եմ նրա մոտ։ Եվ իմ երջանկությունը լիարժեք չի, եթե ես դա իր հետ չեմ կիսում։ Ես կարիք չունեմ բացատրելու իմ զգացմունքները, ինչ որ հարցում՝ նա ինձ հասկանում է։ Անհրաժեշտ չէ թաքցնել նեղացվածությունը, նա միշտ գիտի,երբ մի բան այն չէ։ Ես ասում եմ նրան այն ամենը ինչ մտքիս գալիս է, և գիտեմ որ նա չի քննադատի։
Նա իմ ընկերն է իմ ամեն ինչը»։

Մեկնաբանություն

Որոնում