Ձեր գովազդն այստեղ

Հասկանում եմ, որ երեխեքը զոհվում են, բայց մենք չենք կարող մի ամբողջ կյանք հետաձգել.Լյուսի Հայրապետյանը` պատերազմի օրերին սրճարան գնալու մասին

  • Oct 06, 2022

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանն անդրադարձել է վերջերս հանրության կողմից արժանացած քննադատություններին:

Բանն այն է, որ մոդելին և այլ հայտնիների քննադատել էին պատերազմական իրավիճակում աշխատանքի գնալու, մարզասրահ այցելելու համար։ Լյուսին տվյալ թեմայի շուրջ հետևյալ միտքն է արտահայտել.

«Հասկանում եմ, որ երեխեքը զոհվում են, բայց մենք չենք կարող մի ամբողջ կյանք հետաձգել»։

Հիեցնենք, որ երբ նա խոսում է իր համարձակ կերպարի մասին մշտապես նշում է.

 

Ըստ Լյուսիի՝ իր բաց և համարձակ լուսանկարների պատճառով մի շրջան խնդիրներ է ունեցել մայրիկի հետ, ավելին՝ մոդելը նախընտրել է մորը սոցիալական ցանցերում սև ցուցակ գցել, որպեսզի չտեսնի իր հրապարակումները:

«Ունեմ իմ կյանքը, որն ինձ տրված է մեկ անգամ, անգամ մեկ գրամ չեմ մտահոգվել քննադատություններից:Ապրում եմ իմ համեստ կյանքով, ժամանակ առ ժամանակ ճամփորդում եմ, ուրախանում, չեմ պատրաստվում ոչ մի վայրկյան վատնել ուրիշների կարծիքների մասին մտածելու համար»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Լյուսին:

Հավելենք նաև, որ վերջերս Լյուսին Tert.am.life-ի Lifestory հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում նրան հարց էր հնչել՝ արդյո՞ք ինքը եւ Զիրոյանը սիրավեպ են ունեցել: Լյուսին հերքել է այդ խոսակցությունը՝ նշելով, որ իրենք պարզապես մասնակցել էին հաղորդման, որի մի դրվագը համացանցում շատ էր տարածվել: Ըստ Լյուսիի՝ հաղորդման տվյալ դրվագը իսկապես շատ լավն էր. «Նայում էի ու ասում՝ կարո՞ղ է մի բան կա»:

Մոդելի խոսքով՝ նախքան հաղորդման նկարահանումը ինքը եւ Զիրոյանը վիճել էին: Ըստ Լյուսիի՝ տվյալ դրվագը շատ էր քննարկվել, քանի որ իր էջում տեղադրել էր նաեւ Զիրոյանը, ով նաեւ իր խաղընկերն էր սերիալում: Մոդելը նաեւ խոստովանել է, որ Զիրոյանի պատճառով խնդիրներ է ունեցել իր սիրելիի հետ: Նա նեղսրտած իրեն հայտնել էր, որ ուր գնում է իրեն ասում են, որ Լյուսին եւ Զիրոյանը սիրավեպ ունեն:

 

 

Մեկնաբանություն

Որոնում