Դերասանուհի Հասմիկ Խոջյանը գրեթե մեկ ամիս առաջ մայր դարձավ։ Եվ տարբերվելով հայ հայտնիների մեծ մասից՝ նախընտրեց ցույց տալ դստերը ավելի շուտ, քան կլրանար նրա 40 օրականը։
Դերասանուհին ինչպես միշտ ակտիվ է իր ինստագրամյան էջում: Այսօր էլ նա հարցուպատասխան է կազմակերպել, որի ժամանակ հետևորդները հետաքրքիր հարցեր են ուղղել դերասանուհուն, ինչին հետևել է StarNews-ը:
Նրանցից մեկը խոսել է հարս-սկեսուր հարաբերությունների մասին ու հետաքրքրվել` ինչպես վարվել լարվածության դեպքում:
Հասմիկը նշել է, որ երբեմն մարդիկ արհեստականորեն ամեն բան բարդացնում են:
«Եթե կոնֆլիկտ է`խոսեք միասին, եթե հարցը կենցաղային է, ապա աչք փակեք ու շարունակեք հարգել-սիրել միմյանց»,- նշել է դերասանուհին:
Հետաքրքրականն այն է, որ շատերը Հասմիկին անանուն հարցեր են հղում հենց այս տեսակ թեմաների շուրջ, իսկ դերասանուհին փորձում է դրանց պատասխանել`ներկայացնելով իր դրական փորձը: