Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այսօր նշում է ծննդյան 28–ամյակը։ Հասմիկն, ինչպես և խոստացել էր, հրապարակել է դստեր հետ ֆոտոշարք ու առաջին անգամ ցույց տվել փոքրիկ Նարէին։
Լուսանկարներին կից դերասանուհին հուզիչ ու անկեղծ գրառում է արել.
«Ծննդյանս օրը լիարժեք դարձրեց Նարէն։ Ի դեպ, ծանոթացեք՝ Նարէ-27 օրական։ Ես երջանիկ մարդ եմ ու սիրում եմ կյանքը, այնքան շատ եմ սիրում, որ վերջերս Աստված հնարավորություն տվեց վերածնվելու, որովհետև , թե՛ ես, թե՛ աղջիկս կարող էինք ուղղակի չլինել, չապրել, բայց փրկվեցինք ու ես իմ այսօրը՝ իմ 28 ամյակը, անվանում եմ «Վերածնունդ»։ Ամեն օր շնորհակալ եմ լինում Աստծուն իմ ընտանիքիի, ընկերների, սիրելի աշխատանքի ու բացվող օրը վայելելու համար։Շնորհակալ եմ նաև Ձեզ իմ սիրելի հետևորդներ ջա՜ն, շնորհակալ եմ, որ տարիներ շարունակ ինձ հետ եք, ինձ սիրում, գնահատում ու վստահում եք»,– գրել էր Հասմիկ Խոջյանը։
Տպավորություն է, որ փոքրիկ Նարէն իսկապես իր մայրիկիկ է նման: