Դերասանուհի Հասմիկ Խոջյանը 2 ամիս առաջ մայր դարձավ։ Եվ տարբերվելով հայ հայտնիների մեծ մասից՝ նախընտրեց ցույց տալ դստերը ավելի շուտ, քան կլրանար նրա 40 օրականը։
Դերասանուհին ինչպես միշտ ակտիվ է իր ինստագրամյան էջում: Սակայն երբեմն այս ակտիվությունը չափից շատ հոգնացնող է դառնում:
Այսօր դերասանուհին նշում է դստեր 2 ամսականը: Հասմիկը ընտանիքով գնացել էր պիկնիկի, բայց այ թե պիկնիկ: Ամեն չիպսը, վաֆլին ու ձողիկը Հասմիկն այնքա՜ն մանրակրկտորեն էր նկարում և պատմում, ասես չգիտեմ ինչի մասին խոսեր:
Դե տորթն` էլ չասած: Ինչպես միշտ բարտերով`10+ գովազդային սթորիներով: Հասմիկ ջան, փոքրիկիդ 2 ամսականով արդեն զզվեցրիր, հոգնեցրիր: Իսկապես չի´ կարելի այսքան նույն բանի մասին 7 տարբեր ձևերով խոսել: Սարսափելի է…
Դիտեք հետևյալ տեսանյութն ու մեկնաբանություններն արեք ինքներդ