Starnews-ը տեղեկացրել էր, որ դժբախտություն է տեղի ունեցել ռեփեր Սուպեր Սաքոյի ընտանիքում:
46 տարեկան հասակում մահացել է երգչի եղբայրը` Տիգրան Բալասանյանը:
Starnews-ի տեղեկություններով` Սուպեր Սաքոյի եղբայրը մահացել է ողբերգական ավտովթարի հետևանքով:
Սուպեր Սաքոն եղբոր անժամանակ մահը բավական ծանր է տանում:
Նա հաճախ է գնում եղբոր գերեզմանին: Ահա կրկին նա այցելել է եղբոր գերեզմանին և հրապարակել լուսանկար այնտեղից:
Սուպեր Սաքոն հետևյալն է գրել լուսանկարին կից.
«Հլը հավատս չի գալիս, Տիկ»: