Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 440-ը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակին (AFAD):
«7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշի Պազարչիկ շրջանը, ժամը 06.30-ի դրությամբ 76 մարդ է զոհվել, 440-ը վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, իսկ երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։