Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը բլոգեր Մագա Հարությունյանն է: Մագան անկեղծ զրույց է ունեցել, որին հետևել է StarNews-ը:
Մագան խոսել է իրեն ուղղված քննադատությունների մասին`նշելով, որ եղել է ժամանակ, որ ռուսաստանի հայերը «հարձակում են գործել» իր էջի վրա`նշելով, որ նա գցում է հայերի պատիվը և դա է պատճառը, որ ապրում ենք ռուսի շողքի տակ: Պատճառը եղել է հումորային տեսանյութը:
Մագան նշել է, որ ոչ ոք իրավունք չունի քննադատելու և հայհոյելու դիմացինին`առանց ճանաչելու նրան:
Զրույցի ընթացքում Մագան խոսեց անձնականի մասին`նշելով, որ այնքան էլ ճիշտ չի համարում անձնականը հանրային դարձնել, քանի որ հնարավոր է, որ չստացվի, սակայն մարդիկ շարունակեն հիշել: Նա խոստովանեց,որ ունեցել է վատ փորձ:
Խոսելով իր և Սուրեն Փահլևանյանի մասին առկա խոսակցությունների, ինչպես նաև Սուրենի ինտրիգային հրապարակումների մասին, որոնք էլ ավելի են թեժացնում խոսակցությունները, Մագան նշեց, որ հնարավոր է Սուրենը դիտմամբ է նման հրապարակումներ անում: