Հիվшնդության պատճառով սիրված դերասանը կորցրել է խոսելու ունակությունը. Աստղային օրվա ամփոփում

  • Oct 18, 2023

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հայտնել էր, որ այսօր վերջին հրաժեշտն են տվել եղբորը՝ Դավիթին, ում փնտրում էին Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից հետո։

Երգչուհի Գոհար Հովհաննիսյանն էլ Մերի Հակոբյանի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ էր հրապարակել ու նրան շնորհավորել՝ հարսանեկան արարողության առթիվ։

Երեկ երջանկահիշատակ երգչուհի Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն էր, երգչուհին կդառնար 69 տարեկան։ Օրվա առթիվ Էմմին մայրիկի մասնակցությամբ մի քանի հրապարակում էր արել։

Երգչուհի Շպռոտն էլ հետևորդներին ցույց էր տվել, որ ընտանիքի հետ միասին այցելել է Եռաբլուր՝ հայրիկի գերեզմանին՝ նրա երկնային ծննդյան օրվա կապակցությամբ։

Հանրահայտ դերասան Բրյուս Ուիլիսի մոտ էլ դեռ այս տարվա փետրվարին դեմենցիա էր ախտորոշվել։ Արդեն օրերս արևմտյան լրատվամիջոցները գրում էին, որ հիվանդության հետևանքով դերասանը կորցրել է խոսելու, գրելու և կարդալու ունակությունը։

Մեկնաբանություն

Որոնում