Հիվանդությու՞ն, թե՞… Արտաշ Ասատրյանն այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել

  • Jan 21, 2023

Արդեն մի քանի ամիս է,ինչ քննարկվում է այն, որ երգիչ Արտաշ Ասատրյանը զգալիորեն նիհարել է:

Երգիչն այնքան շատ է կորցրել քաշը, որ կար վարկած, որ երգիչն ունի առողջական խնդիրներ ինչն, ի դեպ, նա ոչ մի կերպ չի մեկնաբանել, փոխարենը Արտաշ Ասատրայանը շարունակում է նոր հրապարակումներ անել ու դրանցից պարզ է դառնում, որ երգիչը օր օրի ավելի է նիհարում ու անճանաչելի դառնում:

Գրեթե մեկ տարվա ընթացքում նրա լուսանկարներին հետևելով քչերը կհասկանան, որ լուսանկարներում ինքն է: Բայց հետաքրքրականն այն է, որ երգիչը ասես հպարտանում է այսպես կոչված իր արդյունքներով:

Նա հաճախ է հրապարակումներ անում` ցույց տալով իր արտաքին տեսքը առաջ և հետո: Եվ բացի այդ նա հրապարակում է նամակագրությունները, որում իր հետևորդները իրենց հիացմունքն են հայտնում Արտաշի կորցրած քաշի վերաբերյալ:

Դե ինչ խոսք` ավելորդ կիլոգրամները միայն ավելորդ տարիք և հիվանդություն են տալիս անձին, բայց քաշ կորցնելն էլ իր սահմաններն ունի: Մեր ունեցած տպավորության համաձայն`Արտաշը կորցրել է ոչ ավել, ոչ պակաս -30 կգ:

Արդյոք այս ամենը երգիչն անում է ստիպված, թե՞ իրեն դուր է գալիս նիհար տեսքը, դեռևս հայտնի չէ:

Մեկնաբանություն

Որոնում