Հիվանդությունն ազդել է հոգեկանիս վրա, արտասվում եմ.. Ի՞նչ է պատահել հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանին

  • Dec 20, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ու երեխաները այս պահին տանում են ջրծաղիկ հիվանդությունը: Նախ հիվանդացել էր Լիլիթի դուստրը, ապա որդին և հիմա էլ ինքը: Պարզվում է Լիլիթը ծանր է տանում այս ամենը նաև հոգեբանական տեսանկյունից:

Լիլիթը խոստովանել է, որ ջրծաղիկն իր մոտ դժվար ընթացքով է լինում, ամբողջ երեսը սարսափելի բշտիկներով է պատվել: Լիլիթի խոսքով`հիվանդությունը նաև ազդում է իր հոգեկանի վրա, քանի որ իրեն հայելու առաջ տեսնելիս արտասվում է:

Լիլիթը ամեն պահի սպասում է, որ ամեն ինչ կգնա դեպի լավը, սակայն այդպես չի լինում:

Ավելին`հաղորդավարուհին կաթիլայիններ է ստանում, որպեսզի մաքրի արյունը:

Starnews-ը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում ընտանիքին:

Մեկնաբանություն

Որոնում