Հնարավոր է նորից ընտանիք կազմեմ. Խորեն Լևոնյանը հաստատում է իր և Լիկա Մեսրոպյանի բաժանումը

  • Apr 06, 2023

Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի ամուսնալուծությունը։ Մինչ այս տված բոլոր հարցազրույցներում և՛ Խորենը, և՛ Լիկան հրաժարվել են պատասխանել անձնականի հետ կապված հարցերին։

Սակայն դերասանը իր վերջին հարցազրույցում խոսել է նոր ընտանիք կազմելու մասին։

Starnews-ը ներակայացնում է Խորեն Լևոնյանի խոսքը։
Հաղորդավարուհու այն հարցին՝ Խորենը մտածում է կրկին ամուսնանալու և երեխաներ ունենալու մասին սիրված դերասանը պատասխանեց.
«Հա ինչի չէ, ես կարծում եմ, այո, մարդ պետք է շատ երեխաներ ունենա։ Երբ մարդ ուզում ա նորմալ ապրի, դա իր ընտրությունն ա ու ինքը պատասխանատու ա իր ընտրության համար, ինչի պիտի վախենամ նորից ընտանիք կազմել»։

Ահա այսպես Խորեն Լևոնյանը հաստատեց իր և Լիկա Մեսրոպյանի բաժանությունը։

Հավելենք նաև, որ նրանք շարունակում են համատեղ հրապարակումներ անել և ջերմորեն մեծացնել իրենց երկու որդիներին՝ Արամին և Արմենին։

Մեկնաբանություն

Որոնում