Հնդիկի հետ ամուսնացած Սիլվի Բարկովան հղի է. բացառիկ տեսանյութ

  • Oct 06, 2022

Դերասանուհի Սիլվի Բարկովայի հղիության մասին մենք առաջինն էինք, որ հրապարակեցինք:

 

Ամիսներ անց դերասանուհին իր միկրոբլոգում ներկայացրեց հղիի կարգավիճակում արված լուսանկարները:

 

Լուսանկարներից պարզ է դառնում, որ Սիլվին պարզել է նաև երեխայի սեռը, սակայն հետևորդներին այդ մասին խոստանում է տեղեկացնել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Սիլվին մոտ 4 տարի է, ինչ ամուսնացած է հնդիկի հետ և ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում, ավելին՝ զույգի հարսանիքը տեղի է ունեցել հենց Հնդկաստանում:

Հարսանիքը հնդկական ավանդույթներով նշելը զույգի համատեղ որոշումն է եղել:
«Մենք ենք այդպես որոշել, որովհետեւ ինձ համար համաշխահային ոչ մի շքեղ հարսանիք չի կարող հասնել հնդկական հարսանիքին:

Այդ օրը այս ազգի համար ուրիշ նշանակություն ունի, պատրասվում են ամիսներով, ուստի ամեն ինչ հեքիաթ է, ու մեր պատկերացրած հարսանիքի մասին պատկերացումներց դուրս ու շքեղ»,-խոստովանել էր դերասանուհին:

Սիլվի խոսքով՝ ինչպես բոլոր զույգերը, այնպես էլ իրենք բարդություններ ունեցել են սկզբնական շրջանում, սակայն դա որևէ կապ չունի կրոնի հետ:

«Կարծրատիպ կա, որ եթե ամուսինն այլազգի է, պետք է ավելի շատ բարդություններ լինեն, բայց սխալ է: Գուցե մի քանիսն իրենց փորձից են խոսել ու տարածվել է:

Նույն լեզուն, կրոնն ունեցող, նույնիսկ հարևանությամբ ապրող մարդիկ կարող են ամուսնանալ և խնդիրների բախվել: Այս հարցն ավելի շատ կապված է մարդկային բնավորությունների համընկնման հետ»,- իր հարցազրույցներից մեկում նշել է դերասանուհին:

Անդրադառնալով հնդիկի հետ ամուսնանալու պատճառով իր հասցեին ուղղված քննադատություններին՝ Սիլվին նշել էր, որ չի ամուսնացել իր պրոդյուսեր ամուսնու հետ իր գործունեության առաջմղման համար:

«Շահադիտական ոչ մի մղում բացարձակապես չեմ ունեցել, որովհետև ունեցել եմ աշխատանքային առաջարկ, սակայն ամուսինս դեմ է եղել»,- ասել էր Սիլվին:

Մեկնաբանություն

Որոնում