Երեկ ակումբներից մեկում «ԼԱՎ ԷԼԻ» խմբի համերգն էր, StarNews-ը ներկա է եղել համերգին ու գրանցել, որ համերգը ոչ միայն ստացված էր գեղեցիկ ելույթներով, այլ նաև նրանով, որ երեկոյի ընթացքում ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանին:
Նշենք, որ զույգը համատեղ աշխատել է «հատուկ դասարան » հեռուստասերիալում և բոլորովին վերջերս է հայտնել իրենց միասին լինելու մասին։