Հորս կյանքից հեռանալն ու մորս 4-րդ աստիճանի քաղցկեղը ուսերիս ծանրացան, իսկ ես դա տարա միայնակ. Էմմին՝ կյանքի բարդ փուլի մասին

  • Apr 06, 2023

Երգչուհի Էմմին ինստագրամյան իր էջում հրապարակել է «Այո» երգից հատված, որին կից կիսվել է իր հույզերով.

«2011 թվական։ Ժպտում էի։ Հոգու դիակ էի՝ կոտրված, արժեքներս ու առաջնահերթություններս այլ էին։ Հորս մահը և մորս 4-րդ աստիճանի քաղցկեղն ուսերիս ծանրացան ևս մի 10 հազար տոննայանոց բեռի հետ, որը մենակ տարա։ Ո՞վ իմացավ արցունքներիս մասին, ո՞վ ինձ տխուր տեսավ։ Այնքան քիչ բան էր պետք մարդուն մենակ չթողնելու համար, այնքան քիչ։ Սակայն բոլորը լուռ մնացին, և իրականությունը քչերը պատմեցին։ Արդյոք վա՞խն էր նրանց հետ պահել։ Անտարբերությու՞նը։ էգոի՞զմը։ Եվ ի՞նչ է փոխելու 12 տարով ուշացած խոստովանությունը։ Ոչինչ։ Ես ինքս էլ չեմ փոխվել։ Միշտ ժպտում եմ։ Ո՞վ գիտի արցունքներիս մասին, ո՞վ է ինձ տխուր տեսնում»,- գրել է Էմմին:

Մեկնաբանություն

Որոնում