Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում հրապարակել է կադրեր, որտեզ իր ավագ որդու`Ռոբերտի հետ է: Տեսանյութում երևում է`ինչպես է Ռոբերտը շոյում մայրիկին:
«Իրենք են արդեն խնամում ինձ»,- կից գրել է Սիրուշոն:
Նշենք, որ երգչուհին ունի 3 երեխա`Ռոբերտը, Միքայելն ու Զաբելը:
Երգչուհու դուստրը վերջերս է լույս աշխարհ եկել: Նա դեռ կես տարեկան չէ:
Նշենք նաև, որ Սիրուշոն օրեր առաջ էլ իր միկրոբլոգում դստեր մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր` ինչպես են մայր և դուստր ժամանակ անցկացնում միասին:
Տեսանյութում լսվում էր Սիրուշոյի փոքրիկի ուրախ ծիծաղը:
«Միայն դրական լիցքեր»,- տեսանյութին կից գրել էր երգչուհին:
Հավելենք, որ ի տարբերություն որդիների`դստեր դեպքում Սիրուշոյի դիրքորոշումն այլ է: Նա այնքան էլ կարծես դեմ չէ դստերը ծնված օրից հանրային դարձնելուն: