Երգչուհի Մաշ Իսրայելյանը նախորդ տարվա նոյեմբերի 21-ին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին՝ Աննային:
Նա երեկ իրականացրել է դստեր հետ առաջին պրոֆեսսիոնալ ֆոտոշարքը, իսկ Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ նկարահանման ընթացքից, որին կից գրել է. «Իմ աղջիկ»:
View this post on Instagram
Նշենք, որ Մաշն ավելի վաղ հարցազորւյցներից մեկում անկեղծացել էր հղիության մասին իմանալու մասին․
«Անակնկալ կերպով եմ իմացել հղիության մասին և չի եղել պլանավորված, իսկ ամուսնությունից հետո մտածել ենք, որ թող լինի այնպես, ինչպես Աստված կկամենա»,- ասել է նա։
«Մտածել եմ՝ գուցե կազմվածքս ենթարկվի փոփոխության, կամ հղիությունս ծանր լինի և չկարողանամ աշխատել, իսկ դա ինձ համար բարդ էր լինելու, քանի որ ինքս իմ էությամբ շատ աշխույժ եմ, հագեցած գրաֆիկով, բայց սռհասարակ առաջնային միշտ եղել է երեխան»,- նշել է Մաշ Իսրայելյանը:
Հավելենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականին: Նրանց ամուսնության տեսանյութերը տարածվել էին ողջ համացանցով մեկ: