Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Հատուկ դասարան»հեռուստասերիալից։ Դերասանուհին ամուսնությունից հետո նոր նախագծերում չի նկարահանվում, սակայն շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ շաբաթներ առաջ ուրախալի լուր է հայտնել։ Արաքսյան սպասում է իր առաջնեկին։ Նա տեղադրել է տեսանյութ որտեղ երևում է նրա կլորացած փորիկը։
Երեկ Արաքսյան և նրա ամուսինը կիսվել են նոր հոլովակով, որում պարզում են իրենց երեխայի սեռը։Երիտասարդ դերասանուհին ամիսներ անց ամուսնուն դուստր կպարգևի։
Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացել է նախորդ տարի հոկտեմբերի 28-ին: