Դերասանուհի Մարիամ Ադամյանը և դերասան Միկա Ղափլանյանը հրապարակել են համատեղ հոլովակ՝ հայտնելով, որ սպասում են իրենց առաջնեկին: «Հրաշքին սպասելով»,- գրված է հրապարակման կից:
Նշենք, որ starnews.am-ը ավելի վաղ հայտնել էր Մարիամ Ադամյանի հղիության մասին:
Նշենք նաև, որ փետրվարի 27-ին տեղի էր ունեցել նրանց հարսանիքը:
Զույգը նախ պսակադրվել էր, ապա հարսանեկան խնջույք էր կազմակերպել ռեստորաններից մեկում:
Երեկոյի ընթացքում Մարիամը հարսի պարով էր հանդես եկել, իսկ տորթ կտրելու արարողության ժամանակ չէր զսպել իր արցունքները: