Հումոր անելուց Գրիգ չեն դառնում… Ու՞մ է ակնարկում Սոնան` գովաբանելով ամուսնուն

  • Nov 22, 2022

Պարուհի Սոնա Եսայանը վերջերս սկսել է իր ինստագրամյան էջում ակտիվ հրապարակումներ անել, որտեղ ներկայացնում է մարդկանց տարբեր տեսակները՝ հումորային ձևով։ Նրա տարածած հումորային տեսանյութերը շատ են հավանել, ինչին ի պատասխան նրա ամուսինը՝Գրիգը գրել է հետևյալը․

<<Չէ, դու ընգել ես իմ հետևից>>։

Գրիգի այս արտահայտությանը Սոնան հետևյալ կերպ է պատասխանել․

<<Ես էլ , մնացածներն էլ հումոր անելուց Գրիգ չեն դառնում>>։ Թե ում է ակնարկում Սոնան իր այս հրապարակումով, թերևս հայտնի չէ։

Նշենք, որ վերջերս համացանցում քննարկվում էր Սոնայի մեկ այլ հրապարակում, որում նա ցույց էր տալիս իր նոր ավտոմեքենան։

Ավտոմեքնան , որը Սոնան է գնել, արժե 40.000 ԱՄՆ դոլար: Դե իսկ պետհամարանիշը`1000 դոլար: Սոնան տեսանյութին կից գրել է, որ ավտոմեքենան ինքն իրեն նվեր է արել: Այստեղից հարց էր ծագում` որտեղից Սոնային այնքան գումար, որ ինքն իրեն այդչափ թանկարժեք ավտոմեքենա նվիրել թույլ տա:

Հավելենք, որ վերջերս Սոնայի եղբոր հարսանիքն էր: Պարուհին իր ինստագրամի էջում լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել, որով ցույց էր տվել, թե ինչպես են անցկացնում եղբոր հարսանիքը:

Մեկնաբանություն

Որոնում