Հպարտությունս չներեց ասեմ`ներողություն, զղջում եմ.Սյուզաննա Մելքոնյանը` զղջման և 2 ընկերների հետ շփումը դադարեցնելու մասին

  • Feb 26, 2023

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն է:

StarNews-ը հետևել և առանձնացրել է հետաքրքիր մտքերը:

Սյուզաննան նշեց, որ իր կյանքում եղել է այնպիսի փուլ, որ թույլ է տվել այլ մարդիկ խառնվեն իր կյանքին.

«Եկավ այնպիսի շրջան, որ ես թույլ է տալիս մարդկանց խառնվել իմ անձնական և գործնական կյանքին: Նրանք էին որոշում ուր գնամ, ինչ անեմ, ինչ երգեմ: Սակայն որոշ ժամանակ անց ես հասկացա, որ չի կարող այդպես լինել և իմ կյանքի յուրաքանչյուր որոշում պետք է կայացնեմ ես ինքս»:

Սյուզաննան խոսեց հիասթափության, զղջումի և կարոտի մասին.

«Կյանքիս ամենամեծ հիասթափությունը եղել է, երբ դադարեցրել եմ 2 մոտ ընկերներիս հետ շփումը: Զղջացել եմ, երբ հպարտությունս չներեց ասեմ` ներողություն»:

Սյուզաննան խոսեց նաև կարոտի մասին` ասելով, որ կարոտում է իր հայրիկին:

Սյուզաննան զրույցուլ նաև անդրադարձավ հայկական շոուբիզնեսի, առկա մրցակցության մասին և ոչ միայն:

Մեկնաբանություն

Որոնում