Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի ընտանիքը շատ է քննարկվել։ Բացի զույգի հարաբերություններից, հավանական բաժանման լուրերից, հանրության ուշադրության կենտրոնում է նաև Հրանտի և Լուիզայի դուստրը՝ Լիլիթը։
Լիլիթ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 17-ամյակը։ Երիտասարդ դերասանուհին իր ինստագրամյան էջում արխիվային մի քանի լուսանկար է հրապարակել ու գրառում արել.
«Ծնունդդ շնորհավոր Լիլիթ, առողջություն և խաղաղություն բոլորիս»,- գրել էր Լիլիթը։
Հավել ենք նաև, որ այժմ Լիլիթն աշխատում է Կամերային թատրոնում, իսկ նրա անվան շուրջ քննարկումները միշտ վերաբերվել են արտաքին փոփոխություններին։ Բանն այն է, որ Լիլիթը մազերի գույնը փոխեց ու խիտ դիմահարդարմամբ ներհայացավ, երբ ընդհամենը 15 տարեկան էր։