Օրերս StarNews-ը տեղեկացրել և ներկայացրել էր երգիչ Անդրեի եւ նրա սիրելիի` Անի Օհանյանի հարսանյաց հանդեսի բացառիկ կադրերը: Զույգը իրենց միությունը կայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հաղորդավար Հրաչ Մուրադյանն, ով ևս իր ընտանիքի հետ ԱՄՆ-ում է ապրում, այսօր արձագանքել է զույգի միությանը: Նա լուսանկար է հրապարակել սթորի բաժնում և գրել.«Ասենք Շնոր հա վոր»:
Նշենք, որ Անդրեն ավելի վաղ տեսանյութ էր տարածել ու անկեղծացել`գրելով հետևյալը.
«Մեր չեղարկված հարսանիքը դեռ կանենք մեր լեռներում, կարևորը` պահենք մեր սերը»:
Ըստ մեր տեղեկությունների` զույգը նախատեսել էր նշել հարսանյաց արարողությունն Արցախում, սակայն պատերազմը խանգարել և չեղարկել էր այն:
Հիշեցնենք, որ երգիչ Անդրեն Տաթևի վանքում անսպասելի ու հուզիչ առաջարկություն էր արել իր սիրելին: