StarNews-ը տեղեկացրել է, որ օրեր առաջ Կիպրոսում տեղի է ունեցել Կարեն Ասլանյանի հարսանյաց արարողությունը։
Մենք ներկայացրել էինք առաջին կադրերը, հարսիկի կերպարն, ինչպես նաև դերասանի անակնկալը սիրելիին։
Ու մինչև ողջ համացանցը ողողված էր հարսանիքից կադրերով, զույգը վերադարձել է հայրենիք։ Կարենը ցույց է տվել, թե ինչպես են նրանց դիմավորել։
Նախ նրանք մինչև տուն մտնելը կոտրել են ափսեներ, ապա հարազատներին տեսնելուց հետո, Կարենը ցույց էր տվել նաև իրենց՝ վարդի թերթերով զարդարված ննջասենյակը։