StarNews–ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ է հրապարակել և ցույց տվել, որ հանդիպել է Արցախից բռնի տեղահանված փոքրիկների հետ։
Աննա Սիմոնյանն էլ որդու՝ Անրիի մասնակցությամբ էր հրապարակումներ արել և ներկայացրել վերջինիս ամանորյա հանդեսը։
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան էջի story բաժնում արված հրապարակման միջոցով հայտնել էր, որ այս շրջանում առբղջական խնդիրներ ունի և կաթիլայիններ է ստանում։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Շուշաննա Թովմասյանն էլ ընտանեկան ամանորյա լուսանկարներ էր հրապարակել և ջերմ գրառում կատարել։
Հարավկորեացի դերասան Լի Սուն-Կյունը, ով հանրությանը հայտնի է «Օսկարի» արժանացած «Պարազիտները» ֆիլմում իր դերով, մահացել է թմրանյութերի անօրինական օգտագործման համար հետաքննության ժամանակ։ Նա 48 տարեկան էր։ Ոստիկանությունից հայտնել են, որ, ենթադրաբար, մահվան պատճառն ինքնասպանությունն է։