StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում նոր հրապարակում էր արել և կից գրառմամբ շնորհավորել Սուրբ Ծնունդը։
Դերասան, շոումեն Գրիշա Աղախանյանն էլ որդու հետ համատեղ էր հրապարակում արել՝ շնորհավորելով հետևորդներին տոների կապակցությամբ։
Երգիչ Սևակ Ամրոյանն ու կինը՝ Քրիստինան նոր՝ 2024 թվականը դիմավորել են Բելգիայում։ Այս մասին տեղեկանում էինք Սևակի ինստագրամյան էջից։
Դերասանուհի Անի Երանյանն էլ նոր հարցազրույցում խոսել էր իր և Մհերի հարաբերությունները մասին՝ նշելով, որ շատ է սիրում նրան։
Լոս Անջելեսում 100 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասանուհի Գլինիս Ջոնսը, որը «Թոնի» մրցանակի դափնեկիր էր և «Օսկար» մրցանակի հավակնորդ: Ջոնսը կատարել է նաև տիկին Բենքսի դերը «Մերի Փոպինս» (1964) ֆիլմում։