StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Լրագրող Արուս Տիգրանյանը այս շրջանում ամուսնու՝ Հարութի հետ միասին հանգիստն է վայելում արտերկրում, որտեղից էլ հերթական անգամ նոր տեսանյութ էր ներկայացրել հետևորդներին։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Սարգիս Գրիգորյանն էլ դուստրերի մասնակցությամբ էր հոլովակ հրապարակել՝ ցույց տալով քույրերի վիճաբանությունից մի հատված։
Հումորիստ, դերասան Պոնչն էլ հոլովակի միջոցով ցույց էր տվել, որ օրն անցկացրել է զարմուհու՝ եղբոր դստեր հետ։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Վահագ Ստեփանյանի ընտանիքում կորուստ է եղել: Մահացել է դերասանի հայրը:
Վահագը ընտանեկան ջերմ հրապարակում է արել, որտեղ հայրն է զավակների և թոռների հետ:
«Վախ հերս»,- գրել է դերասանը: