StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբոզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Լիլուն ինստագրամյան իր էջում հրապարակումներ էր արել՝ նշելով, որ լրանում է սկեսրայրի մահվան 1-ին տարելիցը։ Երգչուհին վերջինիս մասնակցությամբ արխիվային լուսանկարներ էր տեղադրել։
Սոնա Ռուբենյանն էլ հերթական զվարճալի հոլովակն էր հրապարակել դստեր՝ Մարիի մասնակցությամբ, ցույց տալով, թե ինչպես է փոքրիկը խաղում։
Դերասան-ամուսիններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին էլ՝ Անժելան, հայտնել էր ապագա երեխայի սեռը։ Անժելան և ամուսինը որդի են ունենալու։
Տոմա Պետրոսյանը ընտանեկան հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով իր խոհարարական հմտությունները։ Տեսանյութում լսելի էին նաև դերասանուհու ծնողների ձայները։
90 տարեկանում մահացել է իտալացի դերասանուհի եւ Ֆեդերիկո Ֆելինիի մուսա Սանդրա Միլոն։ Նա մահացել է իր տանը՝ շրջապատված սիրելիներով։ 2021 թվականին նա ստացել է Դեյվիդ դի Դոնատելոյի կարիերայի նվաճումների մրցանակը (իտալական Օսկար):