Մագնիսի պես ձգում էր ինձ. Արսեն Սաֆարյանը՝ կնոջ հետ ծանոթության ու երեխաների մասին

  • Nov 07, 2023

Արսեն Սաֆարյանը հայկական շոուբիզնեսի ամենասիրված ու դրական արտիստներից մեկն է։
Երգիչը օրերս հյուրընկալվել էր Արայիկ Համբարձումյանի «Խոստովանություն» հաղորդմանը,որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։

StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել կարևոր ու հետաքրքիր հարց ու պատասխանները։

 

Երգիչը նախ խոսեց իր արմատների ու ընտանիքի մասին.

«Ես ծնվել եմ Արցախում՝ Ծմակահող գյուղում։ Մայրս մանկավարժ է, հայրս մի քանի մասնագիտություն է ունեցել։
Վաղ մանկությունս անցել է Արցախում։ Հետո ընտանիքիս որոշմամբ 81 թվականին տեղափոխվել ենք Հրազդան քաղաք։
Մորս դերն այս որոշման մեջ շատ է եղել՝ նա չի ուզել, որ մենք մնանք գյուղում։
Նա ցանկանում էր իր զավակներին կրթության տալ։
Իսկ Երևան եկա արդեն, որպես ուսանող։
Էն ժամանակ մտքովս անգամ չէր անցնում, որ կարող ա ես ունենայի տուն, այն էլ առանձնատուն դա մեծ շքեղություն էր։
Ուսանող մի տղա՝ ում բախտը բերում է և նա սկսում է ուսանել Երգի Պետական թատրոնում։ Ես համարում եմ, որ այն ամենն ինչ ես այսօր անում եմ, ես դա սովորել եմ երգի թատրոնում։
Հետաքրքիր մի բան ասեմ ես ու եղբայրս՝ Արթուրը, որպես որդի մտածում էինք, որ լավ բան ենք անում մեր ծնողների համար՝ նրանց համար տուն կառուցելով, բայց մենք հետո փոշմանեցինք, որովհետև Հրազդան քաղաքում իրենց ապրած տարիներն էին, պետք չէր կտրել նրանց էնտեղից»։

Հաղորդման ընթացքում Արսենը խոսեց նաև կնոջ հետ ծանոթության և իրենց մեծ սիրո մասին.

«Ծանոթացել ենք երգի պետական թատրոնում։ Սաթիկը՝ Քրիստինե Պեպելյանի մոտ ընկերուհին էր։
Ես չէի ասի, թե դա սեր էր առաջին հայացքից, բայց ես, երբ նրան առաջին անգամ տեսա, ոնց որ խավարի մեջ մի լուսավոր կետ տեսնեի։
Ու ես չէի կարողանում առանձնացնել, թե նրա մեջ ինչն է ավելի շատ ինձ դուր գալիս ,ես հասկանում եմ, որ նա ամբողջապես ինձ դուր է գալիս։ Ու ինձնից անկախ երբ տեսնում էի իրեն մոտ էի գնում։
Մագնիսը ոնց կարա ձգի, այդպես գնում էի նրա մոտ՝ աներեսի պես։
Իմ սիրո խոստովանությունը, նույնիսկ ապշեցրել ա Սաթիկին, բայց նաև մտածելու տեղիքա տվել։
Ես իրեն ասեցի գիտես, դու ինձ շատ դուր ես գալիս ու ես տեսնում եմ մեր երեխաներին։ Ես չգիտեմ՝ ոնց ա եկել մտքիս տենց բան։
Պատկերացնու՞մ ես չէ, իսկ ինքը 19 տարեկան էր։ Բայց ես ազնիվ էի իր հետ ու տեսնում էի մեզ ու մեր երեխաներին»։

Հաղորդմանը մասնակից դարձավ նաև Արսենի որդին՝ Արթուրը։
Երգչի որդին անկեղծ մանրամասներ պատմեց ընտանիքից։
«Ես հաճախ եմ հայրիկի հետ խորհրդակցում, քանի որ շատ եմ սիրում իր խորհուրդները լսել ու միշտ ինչ որ բան անելուց հարցնում եմ իրեն, գիտեմ որ շատ բաներ իրեն դուր չի գալու, բայց հարցնում եմ։
Շատ բաներում էլ ջղայնանում ա, բայց դա նորմալ ա։
Եթե պապային կամ մամային ջղայնացնում եմ ներղություն չեմ խնդրում։
Բայց, որ պապային եմ բարկացնելուց հետո մեր տան այգին եմ ջրում , մամայի համար էլ խանութ եմ գնում»., անկեղծացավ Արսենի որդին։

Արսենն էլ հավելեց, որ որդու անունը դրվել է ի պատիվ եղբոր։

«էդ հարցում որոշումս ավանդական ա եղել, բայց միայնակ չեմ որոշել Սաթիկն էլ ա շատ սիրում Արթուրին՝ իր տեգորը, և քանի, որ Արթուր անունը իմ կարծիքով շատ գեղեցիկ անուն է ու դե տնից էլ Ավագի՝ եղբորս անունն էր, էդպես դրեցինք»։

Շարունակելով խոսել որդու մասին երգիչը նշեց, որ որդին լավ երաժիշտ կդառնա։

«Իհարկե երգելույա, ես հիմա ուզում եմ, որ ամրապնդի կլասիկ կիթառի դասերը։ Իսկ հետո մաստերկլասեր կանցնի լավագույն կիթառիստների մոտ, հետո վոկալ դպրոց կգնա և կարծում եմ, որ ինքը էլ ավելի մեծ հաջողությունների կհասնի, քան ես»։

Մեկնաբանություն

Որոնում