Asekose.am -ի Փոփ Արտ հաղորդման շրջանակներում դերասանուհի Արաքսյա Մելիքյանը պատմել է մանկության, առանց մոր մեծանալու ու չգիտակցված ինքնասպանության գնալու մասին: Առաջարկում ենք դիտել անոնսը`
Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք հրապարակել էինք Արաքսյայի ֆեյսբուքյան գրառումն աղջիկ երեխաների մասին:
Աղջիկս նուռ շատ է սիրում։
Մի տեղ տեսա, որոշեցի գնել!
_Ինձ քաղցր նուռ տվեք, աղջկաս համար է։
Մի քանի նուռ վերցրեցի (ինչպես միշտ գինը չեմ հարցնում) `ասում եմ.
_Ինչ պետք է տամ?
_ .. x .. գումար։
_Աղջիկս վրաս թանկ է նստում_քթիս տակ մրթմրթացի ես։
Եւ ինչ պատասխանեց հաղթանդամ տղամարդ վաճառողը `ոչ միտումնավոր լսելով մրմնջոցս?
_Բա պիտի նստի… աղջիկդ հյուր է ձեր տանը… հյուրին լավ նայեք !!!
Վճարեցի ինչ ասել էր ,,, ինքն էլ մի պստլիկ, սիրուն նուռ ավելացրեց, ասելով `
_Սա էլ իմ կողմից աղջկադ։
Ամբողջ ներաշխարհս քանդվեց,,մի անսպասելի հանդիպում_առեւտուր եւ կյանքս գլխիվայր շրջվեց։
Մենք `հայերս հյուրապաշտ ենք,ամենալավը` հյուրին,ամենահարմար տեղը` հյուրին,ամենաթանկ ու լավ նվերը` հյուրին…իսկ մե՞զ, մեր ամենաթանկի՞ն, մեր զավակի՞ն Եւ հատկապես դստե՞րը․․․Մենք`հայերս որդիապաշտ ենք …տղա երեխա,տղա~ ` իբրեւ թե մեր ամագն է ,որ որդի ենք ունեցել,իբրեւ թե հայոց պարտքը կատարված է!!!
Իսկ դու՞ստրը․․․
…Այս պատահական( եւ ով գիտե գուց ոչ պատահական ) զրույցը շրջեց կյանքս գլխիվայր:
Ախր «հյուրիս» պիտի `իմ հնարավորությունների սահմաններում, լավագույն կյանքը տամ,չէ որ իմ տնից գնալուց հետո,ես չգիտեմ ,թե ինչ է պատրաստել նրան ճակատագիրը!!! Գուցե (Աստված չանի) լավագույն ,գունավոր ու լուսավոր տարիները իմ տանը լինեն,,, գուցե!!! Տա Աստված դրանք «ոչինչ » լինեն ,այն ապագայի առաջ ,որը պատրաստել է նրա համար ճակատագիրը։
Տա Աստված !!!
Լավ նայեք ձեր դուստրերին, նրանք ձեր տված սերը կտանեն ուրիշ տուն, րիշի կանք, րիշ մի աշխարհ, րտար աքեւս կչանեն աեն աանեա !!!
Ատ եր տվեք ,,, դա նրան հաստատ պետք կգա !!!
Հ.գ .. երկար էր !!! Մի քիչ գողացա ձեր ժամանակից !!!
# իմաղջիկ # ընտանիք # սեր
Հ.գ… նռերով տոպրակը ձեռքիս փողոցում լաց էի լինում: