Մամաները չեն մահանում. կուզեի այդքան շատ կապված չլինեի մամայիս հետ. Լուիզա Ղամբարյանը արտասվեց

  • Feb 20, 2023

Ամալյա Հովհաննիսյաննի Look & Face հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է: Լուիզան ամուսնու մահից տևական ժամանակ անց որոշել է խոսել և ներկայանալ հարցազրույցով:

StarNews-ը հետևել ու առանձնացրել է հետաքրքիր մտքերը:

Լուիզան հաղորդման ընթացքում խոսեց նախ ամուսնու, ապա իր մայրիկի կորստի մասին: Ի դեպ դրանք եղել են 20 օրերի տարբերությամբ:

Լուիզայի մայրիկն ապրում էր իրենց հետ և ստացվում է 20 օրվա մեջ ընտանիքի 2 անդամ հեռացան կյանքից.

«Մամաները չեն մահանում, իրենց ուղղակի դու չես տեսնում: Կուզեի այդքան շատ կապված չլինեի մայրիկիս հետ, ես 44 տարի բառիս բուն իմաստով ապրեցի մայրիկիս հետ` մի հարկի տակ:Կարճ ժամանակ եղավ, երբ ես ստեղծեցի իմ նոր ընտանիքը և առանձնացա, բայց  հետո հանգամանքների բերումով մայրս մեզ հետ ապրեց, մինչև ապրիլի 23-ը, երբ նա գնաց երկինք:Իմ մայրն ինձ շատ ուժ է տալիս: Հիմա ավելին է տալիս, քան առաջ, մենք շատ կապված մայր ու աղջիկ էինք: Ես հորս շուտ եմ կորցրել, այդ կորուստը ևս անդառնալի էր, բայց մաման… Քովիդը չարաբաստիկ էր, չարիք էր ինձ համար»:

Լուիզան նշեց որ և´ մայրը, և´ ամուսինը չափազանց բարի և լուսավոր մարդիկ էին: Նա նաև պատմեց երազը, որը տեսել է նրանց մահից հետո.

«Երազումս իմ դպրոցի բակն էր, որտեղ պարահանդես էր և այնտեղ պարում էին իմ դասընկերները`իբրև առաջին դասարանցիներ: Իսկ նրանց կողքին մեծ մարդիկ էին պարում: Մամաս և ամուսինս միասին պարում էին, վազեցի իրենց մոտ, որ իրենց մոտ լինեմ, երկուսն էլ չթողեցին, հրեցին… Ես համոզված եմ, որ իրենք երկուսն էլ գտնվում են շատ լավ տեղում: Դժվարը մեզ համար է, հատկապես Գաբիի»:

Մանրամասները`տեսանյութում

Մեկնաբանություն

Որոնում