Մաշ ջան, երկրում 15 երիտասարդ է զոհվել, դու քո նիհարելուց ես խոսու՞մ

  • Jan 21, 2023

Starnews.am տեղեկացրել է, որ նախորդ տարեվերջին ծնվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի առաջնեկը: Մաշը ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են ի պատիվ Մաշի սկեսուրի`Աննա:

Starnews-ը ներկայացրել էր նորաթուխ մայրիկի ու դստեր դուրս գրումը հիվանդանոցից:

Ինչպեդ երևում է երգչուհին զբաղվում է իր մարմնի և կազմվածքի գեղեցկությամբ, նա ցանկանում է երեխայի ծնվելուց հետո վերադառնալ իր հին քաշին և կազմվածքին:

Շատ գովելի է Մաշ ջան, ինչ խոսք: Բայց, չե՞ս կարծում, որ միգուցե ավելի հարմար օր ընտրեիր  քո քաշից ու նիհարելուց խոսելու համար և ոչ երկրի այս ծայրահեղ պահին:

Նշենք, որ այս դժբախտ դեպքի մասին շատ հայ հայտնիներ էին խոսում իրենց ինստագրամյան հարթակում: Նրանք ցավ ու ափսոսանք էին հայտնում:

Սակայն կային նաև այնպիսի հայտնիներ, ովքեր ասես տեղյակ չէին, թե ինչ դժբախտ դեպք է տեղի ունեցել մեր երկրում:

Նշենք ու զգուշացնենք, որ այս պահերին starnews-ն առավել ուշադիր է` հայ հայտնիներին սթափեցնելու համար:

Մեկնաբանություն

Որոնում