Ինչպես արդեն հայտնել էինք, հանկարծամահ է եղել դերասանուհի Լալա Մնացականյանը։ Բազմաթիվ հայ հայտնիներ սոցիալական իրենց էջերում կիսվել էին երջանկահիշատակ դերասանուհու հետ համատեղ հրապարակումներով, հուշերով, գրառումներ էին կատարել՝ հայտնելով իրենց ափսոսանքը:
Դերասանուհի Անաիս Սարդարյանը նույնպես հանդես էր եկել տեսանյութով, նշելով, որ Լալա Մնացականյանը եղել է իր դասախոսը, իրենց սերը միմյանց հանդեպ փոխադարձ է եղել։ Անաիսը նաև ընդգծել էր, որ չի հասկանում այն մարդկանց, ովքեր դերասանուհու մահից հետո շարունակում են վատ մեկնաբանություններ հնչեցնել։ Անաիսի խոսքը՝ առանց մեկնաբանության։