Starnews-ը դերասան Տիգրան Մնացականյանի երկրորդ կնոջը՝ Մարիամ Հովհաննիսյանին անդրադառնալու առիթներ ունեցել է: Այս անգամ նա հրապարակում է արել, որը հետաքրքրություն է առաջացրել հետևորդների ցանկում:
Նա հրապարակել է տողեր, որում գրված է` «Մարդիկ գալիս և գնում են, այս է կյանքը»:
Այստեղից շատերը հետաքրքրվել են` արդյո՞ք զույգը բաժանվել է:
Հավելենք, որ Տիգրանի և Մարիամի տարիքային տարբերությունը 21 տարի է։ Տիգրանն բաժանվել է կնոջից` Լիանայից, որի հետ ամուսնացած է եղել մոտ 15 տարի։ Նախկին ամուսինները երկու երեխա ունեն` Ռոբերտը և Արինան:
«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։ Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,– հարցազրույցներից մեկում նշել է Մարիամը։