Մարդ ուզում է տաքուկ փաթաթվել իր սիրելի մարդուն… Նազենի Հովհաննիսյանի անկեղծ խոստովանությունը

  • Nov 11, 2022

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհսննիդյանն իր ինստագրամյսն էջում հրապարակել է  իր լուսանկարը`դրան կից ավելացնելով անկեղծ խոստովանություն:

Հավելենք, որ ավելի վաղ էլ Նազենին հետևյալ  գրառումն էր կատարել․

<<Էս ցրտող ձմռան օրերին մարդ ուզում է տաքուկ փաթաթվել իր սիրելի մարդուն ու խարույկի մոտ էդպես ժամերով նստել…
Կամ ուղղակի միասին անիմաստ նստել հեռուստացույցի մոտ՝ մի անկապ ֆիլմ նայելու ))
Կամ պարզ զրույցով ու բլինչիկ փափաթելով հյուսել իրենց երեկոն…

Հայերը քիչ են խոսում իրար հետ… Զույգերին նկատի ունեմ… չեն խոսում կամ հա կիսատ են ասում… մի տեսակ կիսաանկեղծ ու խմբագրված շփումով են ապրում…Ու էդպես մի ամբողջ կյանք:
Առավելապես՝ իներցիայով.. սովորության իներցիայով…

Որքան տարբեր են առհասարակ տղամարդու և կնոջ սիրո դրսևորումները..
Կինն իր գուրգուրանքով ու գործով հա ներկա , իսկ տղամարդը շատ դեպքերում լռությամբ եւ զուսպ…
Ու պարզ տեղերում իրար չհասկացող..
ու միևնույն է՝ հավերժ միմյանց փնտրող)…>>:

«Մահից առաջ պետք է հասցնել ապրել, բայց կան կետեր, որոնք առաջնային են.

….
1. տեսնել Վենետիկը։
2. Սովորել կարդալ( ու դրանից հետո կարդալ աշխարհի տակի եղած բոլոր գրքերը)
3. Գժի նման սիրահարվել ու թռչել օդապարիկով սիրեցյալի հետ

4. Ունենալ երեխա ու նրա հետ խաղալ, խաղալ, խաղա՜լ
5. Գնալ Հայոց Երուսաղեմ՝ ուխտի
6. Տեսնել օվկիանոսը
7.Փարիզում առավոտյան ուտել կրուասան՝ մի բաժակ էսպրեսսոյով ու շամպայնով)
8. Դիմավորել արևածագը՝ Միջերկրական ծովում, նավի վրա …
9. Ունենալ տուն՝ ծովի ափին, մեջը մեծ գրադարանով, տան դիմաց՝ ավազի հետ խաղացող երեխաներով։
10. Գոնե մի օր ապրել վանքում և լռել։

11…..
12….
13….
Գրեք ՁԵՐ կետը…
Հ.Գ. Սա՝ իմ 2012- ի ցուցակն է…
հիմա մի բան հաստատ կավելացնեի.
11. Տեսնել ԱՆՎՏԱՆԳ ու պաշտպանված Հայրենիքը…
, իսկ դու՞ք ինչ կցանկանայիք ԱՆՊԱՅՄԱՆ իրագործել…. կյանքի ընթացքում կամ մահից առաջ… »:

Մեկնաբանություն

Որոնում