Մարիամ Ադամյանը ցույց է տվել՝ ինչպես է Միկա Ղափլանյանը երգում նորածին դստեր համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • Feb 07, 2023

StarNews-ը առաջինն էր տեղեկացրել, որ հունվարի 27-ին ծնվել է դերասան ամուսիններ Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանի  առաջնեկը։

Մարիամի հարսնաքույրը հրապարակել էր հոլովակ, թե ինչպես է Մարիամի հետ գնում հիվանդանոց, իսկ հոլովակին կից գրել էր. «Ծնվեց մեր ճուտիկը»:

Մարիամը հայտնել է, որ նրանք աղջիկ են ունեցել։ Այսօր Մարիամը հրապարակել է  տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Միկա Ղափլանյանը երգում օրորոցային դստեր համար, իսկ հոլովակին կից դերասանուհին գրել է.

«Մեր երեխու օրորոցայինը Real Madrid-ի հիմնն է»:

Նշենք, որ զույգը պսակադրվել էր նախորդ տարվա փետրվարի 27-ին։ Զույգը նախ պսակադրվել էր, ապա հարսանեկան խնջույք էր կազմակերպել ռեստորաններից մեկում:

Երեկոյի ընթացքում Մարիամը հարսի պարով էր հանդես եկել, իսկ տորթ կտրելու արարողության ժամանակ չէր զսպել իր արցունքները:

Մեկնաբանություն

Որոնում