Starnews-ը դերասան, թամադա Տիգրան Մնացականյանի երկրորդ կնոջը՝ Մարիամ Հովհաննիսյանին անդրադառնալու առիթներ ունեցել է:
Այս անգամ Մարիամը հրապարակել է իր մասնակցությամբ սթորի, որտեղ ցույց է տալիս, իր ատամները: Ինչպես ակնհայտ երևում է`թամադա ամուսինը զբաղվում է կնոջ խնամքով և փորձում գեղեցկացնել նրան:
Ինչպես նաև Մարամը կադրեր է հրապարակել իր մազահեռացման ընթացքից, ինչը, վստահաբար բարտերային տարբերակով է, քանի որ Մարիամը չի դադարում անընդմեջ խոսել իր մասնագետի մասին:
Հավելենք, որ Տիգրանի և Մարիամի տարիքային տարբերությունը 21 տարի է։ Տիգրանն բաժանվել է կնոջից` Լիանայից, որի հետ ամուսնացած է եղել մոտ 15 տարի։ Նախկին ամուսինները երկու երեխա ունեն` Ռոբերտը և Արինան:
«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։
Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,– հարցազրույցներից մեկում նշել է Մարիամը։hi Decalogue