Օրերս համացանցի թիվ մեկ քննարկման թեման և շարժառիթը օրեր շարունակ Արցախում ստեղծված իրավիճակն էր: Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակ էր, ինչպես նաև օրեր շարունակ Ադրբեջանը թույլ չէր տալիս գազամատակարարումը Արցախ:
Այս առիթով շատ հայտնիներ էին խոսում` փորձելով իրենք իրենց հետևորդների մեծ բանակի շնորհիվ, ի լուր աշխարհի հայտնել ստեղծված իրավիճակի մասին:
Սակայն կային հայտնիներ, ովքեր այնքան լուռ էին, ասես չէին հասկանում` ինչ է կատարվում երկրում:
Starnews-ը այսօր կխոսի դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի մասին: Մարդ, ով ունի հետևորդների մեծ բանակ, որոշել է այս օրերին ոչ միայն չխոսել իր երկրում տեղի ունեցող ողբերգության մասին, այլ նաև չափազանց ուրախ և ոգևորված սթորիներ հրապարակել:
Մարիամ ջան, հետևորդներիդ բանակը 10 հոգով չէր քչանա, եթե խոսեիր քո երկրի մասին ու այդ մի օրն էլ քո առօրյան չհրապարակեիր: Մի կերպ կդիմանայինք: