Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը այն հայտնիներից է, ով բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Մարինկան հաճախ է հրապարակումներ անում` ցույց տալով իր առօրյան, գնումները, աշխատանքն ու հանգիստը:
Անս անգամ դերասանուհին մեկնել է հանգստի և այնտեղից հաճախ հրապարակել կադրեր: Սակայն StarNews-ը նկատել է Մարինկայի կրքոտ պարը և որոշել ներկայացնել Ձեզ:
Նշենք, որ Մարինկա Խաչատրյանը գրեթե մեկ տարի է արտաքին փոփոխությամբ է հանդես գալիս։ Ու չնայած այն քննադատություններին ու կարծիքներին, որ առանց միջամտությունների դերասանուհին ավելի գեղեցիկ էր, նա իրեն այսպես առավել ինքնավստահ ու լավ է զգում։
Նշենք նաև, որ արդեն տևական ժամանակ է՝ հեռուստադիտողը Մարինկա Խաչատրյանին և Դավիթ Աֆրիկյանին տեսնում էր էկրաններին որպես զույգ։
Եվ ինչպես ակտուալ է` սերիալային զույգերին սիրավեպ էր վերագրվում նաև իրական կյանքում։