2018 թվականին ամբողջ համացանցը քննարկում էր Մարինկա Խաչատրյանի և նրա սիրելիի` Հրաչ Թառոյանի նշանադրությունը։ Հեքիաթային առաջարկությունը տեղի ունեցավ հենց դերասանուհու ծննդյան օրը։
Մարինկան ակտիվ հրապարակումներ էր անում սիրելիի հետ՝ նշելով, որ շատ երջանիկ է, սակայն այս սիրո պատմությունը կարճ տևեց։
Բաժանման պատճառների մասին դերասանուհին չի հայտնել, իսկ ըստ համացանցում տարածված նյութերի բաժանման նախաձեռնողը Հրաչն է եղել ով չի համակերպվել դերասանուհու ակտիվ առօրյային։
Այս պատմությունն արդեն անցյալում է երկուսի համար էլ ու չնայած նրան որ հանրությունը շատ էր սիրել այս զույգին ու հավատում էր որ մի օր նրանք կհաշտվեն արդեն այսօր հստակ է որ նրանց կապող ոչինչ այլևս չի կարող լինել։
Բանն այն է, որ օրերս տեղի է ունեցել Հրաչի հարսանյաց շքեղ արարողությունը։
Համացանցում արդեն տարածվել են հրաչի և նրա նոր սիրելիի Նելլիի հարսանեկան լուսանկարները։
Հետաքրքրականն այն է, որ Հրաչի նոր սիրելին ևս կապուտաչյա է։ Զույգը կազմակերպել էր գեղեցիկ ու հայկական ավանդական տարրերով հարսանիք։
Starnews-ը շնորհավորում է զույգին ու առաջարկում դիտել բացառիկ կադրեր նրանց համար կարևոր օրվանից։
Հավելենք նաև որ ամիսներ առաջ Հրաչը իր ինստագրամյան էջում հայտնել էր, նոր սիրելի ունենալու մասին, ում անակնկալ ամուսնության առաջարկություն էր արել։
Starnews-ը այդ կադրերը նույնպես ներկայացրել էր ձեզ։